2024 թ. միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է ավելի քան 287 հազար դրամ։ Այս թիվը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա նշում է, որ այս ցուցանիշը 2018թ.-ին կազմում էր 172700 դրամ։ «Այսինքն միջին աշխատավարձը աճել է 66 տոկոսով, սակայն, եթե միջին կշռված եկամտային հարկը 2018-ին 25,3% էր, ապա 2024-ին՝ 20 տոկոս, այսինքն 5,3 տոկոսային կետով էլ իջել են հարկերը։
Ուշադրություն դարձրեք, որ 2013-2018 թթ. միջին աշխատավարձը աճել է ընդամենը 26200 դրամով, այնինչ 2018-2024 թթ. աճել է 114500 դրամով»,- գրել է նախարարը։