Նախընտրական քարոզարշավում Դոնալդ Թրամփի ամենահաճախ օգտագործած արտահայտությունները պատերազմները կանգնեցնելուն էին վերաբերում: Նա մեղադրում էր Բայդենի վարչակազմին հակամարտություններ հրահրելու և արյունահեղություններ թույլ տալու մեջ: Երդմնակալությանը հաջորդող օրերին ԱՄՆ նոր նախագահը արեց հայտարարություններ, որոնք Ուկրաինայի համար այնքան էլ հուսադրող չէին: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը բացատրում է՝ Թրամփի գերակա խնդիրը ԱՄՆ շահն է, նրան այս պահին Ուկրաինայում պատերազմ պետք չէ:
