Զինծառայող է մահացել

Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք արձանագրվել է, «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է  ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ մեկնաբանելով սոցցանցերում տարածված տեղեկությունը, որ օրերս հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայող է մահացել:

«Թե կոնկրետ ինչ հիվանդության հետևանքով, զերծ կմնամ նշել. կպարզի փորձաքննությունը»,-ասել է նա:

«Ըստ բժշկական նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք սրտի, արդյունք չեն տվել»,-հավելել է ՊՆ խոսնակը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print