Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 21-ից 24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 180 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, թմրանյութի հայտնաբերման՝ 25, մարմնական վնասվածք պատճառելու` 19, խարդախության՝ 16, ֆիզիկական ներգործության՝ 15, հոգեկան ներգործության՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 9, շորթման ու զենք-զինամթերքի առգրավման՝ 5-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և սառը զենքի հայտնաբերման՝ 3-ական, համակարգչային հափշտակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու ու փաստաթղթեր կեղծելու՝ 2-ական, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, ավազակության, դրամանենգության, ապօրինի որսի, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, գրավառուին վնաս պատճառելու, անձին հետամտելու, պատմության կամ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, ինքնավնասման, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սուտ ցուցմունք տալու, դատական ակտը չկատարելու, ինքնավնասման և երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, ավազակության, բնակարանային գողության ու սպանության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման՝ 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար․11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: