Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի երրորդ տարելիցին Կիև են ժամանում օտարերկրյա առաջնորդները։ Առաջինը վաղ առավոտյան ժամանել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։
Հաղորդվում է, որ Կիև կժամանի 13 երկրի առաջնորդ։
Արդեն Ուկրաինայի մայրաքաղաք են ժամանել Ֆինլանդիայի, Դանիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Լիտվայի և Լատվիայի ղեկավարները, ինչպես նաև Կանադայի, Իսպանիայի և Էստոնիայի վարչապետերը: