Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը հայտնել է, որ Վրաստանում սահմանափակումներ են մտցվել դեպի Հայաստանի սահման բեռնատարների տեղաշարժի համար՝ Փարավանի լեռնանցքում բքի և ցածր տեսանելիության պատճառով։
Սահմանափակումները գործում են Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-րդ կիլոմետրից մինչև 110-րդ կիլոմետր (Փարավանի լեռնանցք) հատվածում։
Ախալքալաք-Կարծախի և Ախալցխա-Նինոծմինդա հատվածներում ժամանակավորապես սահմանափակվել է անցումը նաև կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար։
Տրանսպորտի այլ տեսակների համար երթևեկությունը բաց է։