Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղով զարգանալու ճանապարհը․ Ալեն Սիմոնյան

«Ուրախ եմ, որ Հայաստան-ԵՄ գործընկերության նոր թափ ստացած օրակարգի շրջանակներում հնարավորություն կունենանք քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր», — ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց եվրոպական գործընկերներին տարածաշրջանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին հետևելու և արձագանքելու համար՝ հիշեցնելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սանձազերծած պատերազմի, տեղահանության և Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի մասին։

«Միջազգային մարդասիրական իրավունքը Լեռնային Ղարաբաղում պարտվեց։ Հարգելի գործընկերներ, մենք նոր էջ ենք բացել մեր պատմության մեջ։ Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղով զարգանալու ճանապարհը», — ասաց ԱԺ նախագահը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print