Հարավային Կորեայում կառուցվող կամուրջ է փլուզվել, ինչի հետևանքով երեք մարդ մահացել է, ևս հինգը տուժել են: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ողբերգությունը տեղի է ունեցել Սեուլ-Սեջոն արագընթաց մայրուղու հատվածում, երբ աշխատողները վերամբարձ կռունկի օգնությամբ տեղափոխում էին կամրջի վերին մասում ամրացած մի քանի երկաթե սյուներից բաղկացած պողպատե կառուցվածքը: Կամուրջը պահող հինգ 50 մետրանոց պողպատե սյուները մեկը մյուսի հետևից փլուզվել են:
Ազգային հրշեջ գործակալությունը հրաման է արձակել մոբիլիզացնել հրշեջներին՝ վթարի հետևանքով անհետ կորած անձանց որոնելու համար։
Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար Չխվե Սան Մոկը հրահանգել է բոլոր ռեսուրսներն ու անձնակազմը գործի դնել փրկարարական գործողությունն իրականացնելու համար։