Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը

Մենք ձգտում ենք խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև և պատրաստ ենք աջակցել դրան՝ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թեհրանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Նա նշել է, որ ռուս գործընկերոջ հետ քննարկել են երկկողմ հարաբերությունների մի շարք ուղղություններ, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով մեկնել է Թեհրան:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print