«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել է լրագրող Ալեքս Կանդալը, ով ժամանակին առաջինն էր հայտնել Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխության մասին:
Աղբյուրի տեղեկություններով՝ Մեսսին չի պատրաստվում ավարտել կարիերան՝ չխաղալով վերակառուցված «Կամպ Նոու» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ Մեսսին «Ինտեր Մայամիին» միացել է 2023 թվականի ամռանը: Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը: