Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել ՈՒԵՖԱ Կանանց Ազգերի լիգայում

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ–ի Կանանց Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում ընդունել է Ղազախստանի ընտրանուն և հաղթել 2:0 հաշվով: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:

Առաջին խաղակեսի 15-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում աչքի է ընկել Սվետլանա Ղարագյոզյանը: Երկրորդ խաղակեսի 56-րդ րոպեին Օքսանա Պիզլովան, դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը, կրկնապատկել է մեր թիմի առավելությունը: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print