Հանրապետության տարածքում փետրվարի 26-27-ին, մարտի 1-ի ցերեկը, 2-գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 26-ին՝ 17- 20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-27-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։
Երևանում փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը, մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։