Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրում բնակության թույլտվություն ստանալու «Ոսկե քարտի» (Gold card) ծրագրի մեկնարկի մասին՝ ամերիկյան քաղաքացիություն ուղղակի ստանալու երաշխիքով: ԱՄՆ-ի «Ոսկե քարտի» վիզային ծրագիրը առաջիկա ամիսներին կարող է փոխարինել ներգաղթյալ ներդրողների վիզաների ստացման «EB-5» ծրագրին:
EB-5 վիզան ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու ամենահեշտ ձևերից մեկն է, քանի որ այն օտարերկրացուն թույլ է տալիս ներդրումների միջոցով կանաչ քարտ ստանալ:
Մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը չեղյալ հայտարարեց ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու ամերիկյան քաղաքականությունը, EB-5 վիզայի ծրագիրը շահավետ տարբերակ դարձավ մեծ թվով հնդիկների, հատկապես H-1B վիզաների տերերի համար:
ԱՄՆ-ի «ոսկե քարտի» վիզա ստանալու համար դիմողներից կպահանջվի բավարարել Ամերիկայում 5 միլիոն դոլար վճարի պարտադիր պայմանը, որպեսզի իրավասու լինեն գրին քարտ ստանալու համար, հաղորդում է CNN-ը։
«Մենք պատրաստվում ենք ոսկե քարտ (gold card) վաճառել։ Դուք ունեք կանաչ քարտ (green card): Սա ոսկե քարտ է: Մենք պատրաստվում ենք այդ քարտի համար մոտ 5 միլիոն դոլար գին սահմանել, և դա ձեզ կտրամադրի գրին քարտի արտոնություններ, գումարած՝ դա կլինի քաղաքացիություն տանող ուղի: Եվ այս քարտը գնելով հարուստ մարդիկ կմտնեն մեր երկիր»,- ընդգծել է Թրամփը։