Վազգեն Թևանյանը՝ Մուհամեդ Մալո 2025 միջազգային վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Հայաստանցի ըմբիշը մասնակցել է 70կգ քաշայինների պայքարին, անցկացրել է 4 գոտեմարտ՝ հաղթահարելով բուլղարացի, մոլդովացի և վրացի ըմբիշների արգելքը:
Եզրափակչում նա 1:4 հաշվով զիջել է ճապոնացի աշխարհի փոխչեմպիոն Յոշինոսուկեին: