Ռուսաստանը հույս ունի Բաքուն չի վնասի ռուս-ադրբեջանական հարաբերությունները

Մենք կոնտակտի մեջ ենք ադրբեջանական կողմի հետ և ադրբեջանցի գործընկերներին տեղեկացրել ենք մեզ համար կարևոր այդ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշման մասին։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Բաքվում «Ռուսական տան» և Sputnik Ադրբեջանի փակմանը։

«Հուսով ենք, որ համատեղ ջանքերով՝ մենք կհասնենք փոխընդունելի որոշման։ Ելնում ենք նրանից, որ մեր գործընկերներն իրենց հետագա քայլերում կառաջնորդվեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների դաշնակցային բնույթով և հետ կմնան երկկողմ հարաբերություններին վնաս հասցնելուց»,- ասել է Զախարովան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print