Ռուս-ամերիկյան բանակցությունները ավարտվել են

Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները դեսպանատների աշխատանքի վերաբերյալ ավարտվել են։ Հանդիպումը տևել է 6.5 ժամ. հայտնում է ՏԱՍՍ-ը։

Բանակցությունները ավարտվել են առանց մամուլի համար մեկնաբանության։ Մոսկվայի ժամանակով ժամը 16:20-ի սահմաններում ռուսական պատվիրակության ավտոմեքենան լքել է Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրը, որտեղ ընթանում էին բանակցությունները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print