Մոսկվան սպասում է Բաքվի պատասխանին․ Զախարովա

Մոսկվան ակնկալում է, որ Բաքուն կառաջնորդվի Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների դաշնակցային բնույթով և հարցի լուծմանը կառուցողական կմոտենա Ադրբեջանում «Россия сегодня» մեդիախմբի ներկայացուցչության հետ (Sputnik Ադրբեջան)։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ակնկալում ենք կառուցողական արձագանք, և կարծում ենք, որ համատեղ ջանքերով կարող ենք հասնել փոխընդունելի որոշումների։ Ելնում ենք նրանից, որ մեր գործընկերներն իրենց հետագա քայլերում առաջնորդվելու են Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների դաշնակցային բնույթով և ձեռնպահ կմնան մեր երկրների և ժողովուրդների միջև երկկողմ բազմաբնույթ կապերին վնաս հասցնելուց», — ընդգծել է Զախարովան։

«Մենք շփման մեջ ենք ադրբեջանական կողմի հետ այս հարցի շուրջ, և ադրբեջանցի գործընկերներին տեղեկացրել ենք մեր դիրքորոշումը մեզ համար իսկապես կարևոր է այս հարցի վերաբերյալ։ Կարծում եմ՝ դա ոչ պակաս կարևոր է նաև Բաքվի համար», — ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը «լսում և հիանալի հասկանում է ադրբեջանցի գործընկերների փաստարկները»։

«Այո, իսկապես, օրենքն օրենք է, ոչ ոք չի վիճում, բայց միշտ կարելի է գտնել փոխընդունելի հանգուցալուծումներ, գտնել հնարավորություն իրավիճակի կարգավորման և լուծման համար։ Այստեղ հակասություններ չեմ տեսնում օրինականության պահպանման և իրավիճակի կարգավորման նորմալ փոխադարձ հարգալից հարաբերությունների միջև», — նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print