Հայաստան ԱՄՆ մաքսային և սահմանապահ թիմի նախատեսվող այցը տեղի չի ունեցել։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
«Տեղեկացնում ենք, որ ԱՄՆ մաքսային և սահմանապահ թիմի՝ Հայաստան նախատեսվող այցը տեղի չի ունեցել»,- նշել է նա։
ՊԵԿ-ը նախատեսված այցի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել՝ թիմի դեռևս Հայաստան չժամանելով պայմանավորված։
2025 թվականի հունվարի 14-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ամերիկյան մաքսային և սահմանապահ թիմը կուղևորվի Հայաստան՝ աջակցելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացմանը։