2024 թվականին ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը եղել է Սյունիքի մարզում՝ 329․618 դրամ, սրա հիմնական պատճառն այն է, որ բնակչության զգալի մասն աշխատում է հանքարդյունաբերության ոլորտում, օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Այս մասին նշվում է «Հետք» լրատվականի՝ վերջերս հրապարակած հոդվածում, որտեղ ներկայացվել է ոչ միայն 2024 թվականի, այլև վերջին տարիների զբաղվածության, աշխատավարձերի հայաստանյան ցուցանիշների դինամիկան։ Այլ մանրամասների ծանոթացե՛ք տեսանյութում։
