Այսօր տեղումներ չեն սպասվում

Հանրապետության տարածքում փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի ցերեկը, 2-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն:

Քամին հարավարևմտյան է 2-5 մ/վ, փետրվարի 28-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Երևանում փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print