Օսկարակիր դերասան Ջին Հեքմանին և նրա կնոջը մահացած են գտել

Օսկարի կրկնակի դափնեկիր Ջին Հեքմանը և նրա կինը՝ Բեթսի Արակավան, մահացած են գտել Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե քաղաքի իրենց տանը։ Հեքմանը 95 տարեկան էր, նրա կինը՝ 63։ 

Ինչպես հայտնում է BBC-ին, ոստիկանությունը հայտնել է, որ Յուջին Ալեն Հեքմանը, նրա կինը՝ դաշնակահար Բեթսի Արակավան և նրանց շանը մահացած են գտել իրենց տանը։ 

Մահը գրանցվել է նախորդ օրը. մահվան պատճառն առայժմ հայտնի չէ, նրանց մարմնի վրա բռնության նշաններ չեն եղել, հաղորդել են իրավապահները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print