Իրանի նախագահ Մասուդ Փեզեշյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են վերսկսվել, եթե ամերիկյան իշխանություններն ապացուցեն իրենց բանակցելու ունակությունը։
Ըստ նախագահի՝ ամերիկացիների համար բանակցելու առանցքային պայմանն այն է, որ Իրանը զենք չունենա։ Սակայն Փեզեշքիանն ընդգծել է, որ այդ պարագայում ԱՄՆ-ն կկարողանա «ռմբակոծել Իրանը, երբ կամենա»։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք մի ասացվածք ունենք. սկզբում ապացուցիր քո ազգակցական կապը, հետո պահանջիր ժառանգությունդ», — ասել է նա՝ նշելով, որ չի կարելի նախ բոլոր հնարավոր պատժամիջոցները կիրառել երկրի նկատմամբ, հետո բանակցություններ առաջարկել։
«Ոմանք ասում են, որ մենք այլ տարբերակ չունենք, քան բանակցային սեղանի շուրջ գալ: Սակայն մենք չենք ասել, որ չենք բանակցելու։ Մենք պարզապես գլուխ չենք խոնարհի ավազակների առաջ»,- նշել է Իրանի նախագահը: