Հայտարարագիր լրացրած քաղաքացին կարող է հետ ստանալ ատամնաբուժական ծառայության համար ծախսած գումարը

Հայտարարագիր լրացրած քաղաքացին ընտանիքի անդամի ատամնաբուժական ծառայության համար ծախսած գումարը կարող է հետ ստանալ։ Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Սոցիալական կրեդիտի շրջանակում նախատեսվում է, որ հայտարարագիր լրացրած քաղաքացին ատամնաբուժական և կրթական ծախսերի դիմաց կարող է ստանալ համապատասխանաբար մինչև 50 հազար և մինչև 100 հազար դրամ:

«Առողջապահական ծախսերի համար՝ 50 հազար դրամ, կրթական ծախսերի համար՝ 100 հազար դրամ, բայց ընդհանուր ոչ ավելի, քան 100 հազար դրամը»,- ասաց նախարարը:

Հարցին՝ քաղաքացին միայն իր համար ծախսի դեպքում կարո՞ղ է օգտվել այս ծառայությունից, Ավանեսյանը պատասխանեց. «Կարող է ընտանիքի անդամի համար ծախսած գումարը ևս հետ ստանալ, եթե այդ ծախսը կատարվել է անկանխիկ ձևով: 50 հազար դրամի շրջանակներում, այո՛, կարող է հետ ստանալ»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print