Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով։
Կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թ. փետրվարի 27-ը ներառյալ մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպվել է.
1) 432 հատը կամ բաշխված քվոտայի (3000 հատ) 14.4%-ը` անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:
2) 4718 հատը կամ բաշխված քվոտայի (5000 հատ) շուրջ 94.4%-ը` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից: