Օգտակար հանածոների վերաբերյալ գործարքը լիովին համաձայնեցված է. Բեսենթ

Օգտակար հանածոների վերաբերյալ գործարքը լիովին համաձայնեցված է, Զելենսկին և Թրամփը պարզապես պետք է ստորագրեն այն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների քարտուղար Սքոթ Բեսենթը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի կառավարությունը երեկ երեկոյան ավարտել է համաձայնագիրը։

«Զելենսկին կգա այստեղ՝ համաձայնագիրը ստորագրելու։ Այսպիսով, բանակցություններն ավարտվել են, ոչինչ չի մնացել։ Վստահ եմ, որ Զելենսկին և Թրամփը լայնածավալ քննարկումներ կունենան, բայց ինչ վերաբերում է բուն գործարքին, այն ամբողջությամբ ձևակերպված և հաստատված է Ուկրաինայի կառավարության կողմից։ Այժմ մնում է, որ պետությունների ղեկավարները ստորագրեն այն»,- ասել է նա։

Բեսենթը նշել է, որ համաձայնագիրը շահավետ կլինի ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Կիևի համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print