Հանրապետության տարածքում մարտի 1-ին, 2-ի գիշերը, 3-ի երեկոյան, 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, մարտի 3-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը մարտի 1-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 4-6 աստիճանով, այնուհետև ողջ հանրապետությունում ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում մարտի 1-ի և 3-ի երեկոյան, 4-ի գիշերն սպասվում է թույլ ձյուն։ Մարտի 2-3-ին, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։