Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հրաժարական է տվել, հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով կառավարությանը մոտ կանգնած մի շարք աղբյուրներ։
Զարիֆը երկրորդ անգամ է հրաժարական տալիս ներկայիս կառավարության կազմում իր պաշտոնավարման ընթացքում. նա առաջին անգամ հայտարարել էր իր մտադրության մասին անցյալ տարվա օգոստոսի 11-ին՝ նշանակումից ընդամենը տասն օր անց, սակայն նախագահն այն ժամանակ չէր բավարարել նրա խնդրանքը։
«Կառավարությանը մոտ կանգնած մի շարք աղբյուրներ հաստատել են, որ ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմա
Զարիֆի հրաժարականի մասին լուրը տարածվել է այն բանից հետո, երբ Իրանի խորհրդարանի անդամները կիրակի ճնշող մեծամասնությամբ քվեարկել են էկոնոմիկայի նախարար Աբդոլնասեր Հեմմատիի իմփիչմենթի օգտին:
Նախարարին իմպիչմենտ հայտարարելու խորհրդարանի որոշման պատճառը Հեմմատիի՝ տնտեսական խնդիրները լուծելու անկարողությունն է, որոնցից հիմնականը «գնաճն ու ֆինանսական անկայունությունն» էին։