Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադար հաստատել մեկ ամսով, իսկ դրա համար այդ ընթացքում պետք է հրաժարվել օդային և ծովային հարվածներից ու էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներից։ Le Figaro թերթի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Ֆրանս-բրիտանական առաջարկի համաձայն՝ եվրոպական ցամաքային զորքերն Ուկրաինա կմտնեն միայն երկրորդ փուլում։ «Առաջիկա շաբաթներին ուկրաինական հողում եվրոպական զորքեր չեն լինի»,- ասել է Մակրոնը։