Կիևը պետք է տարածքային զիջումների գնա. Մայքլ Ուոլթս

Հանուն խաղաղության պայմանագրի՝ Մոսկվան ստիպված կլինի համաձայնել եվրոպացիների կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին, իսկ Կիևը՝ տարածքային զիջումների գնալ. այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլթսը։ 

Նրա խոսքով, «այս պատերազմը պետք է ավարտվի, բայց դրա համար անհրաժեշտ կլինեն զիջումներ»:

«Դա Ռուսաստանից անվտանգության երաշխիքների հարցում զիջումներ կպահանջի։ Դրա համար բանակցությունների սեղանի շուրջ պետք կգան բոլոր կողմերը»,- ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։ 

Միևնույն ժամանակ, Ուկրաինան ստիպված կլինի համաձայնել ինչ-որ տարածքային զիջման՝ անվտանգության ապագա երաշխիքների համար»,- ասել է Ուոլթսը: Սակայն, ինչպես նշել է նա, անվտանգության այդ երաշխիքները պետք է իրականացվեն Եվրոպայի կողմից։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print