ՀՀ ֆինանսների նախարարությունը (ՖՆ) հրապարակել է 2025թ. հունվար ամսվա պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: 2025թ. հունվարին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 238.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 29.4%-ով կամ 54.2 մլրդ դրամով:
Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 138.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 19.7%-ով կամ 22.8 մլրդ դրամով:
Ընթացիկ տարվա հունվարին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 100 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 68.6 մլրդ դրամի դիմաց: