Բայրամովը Բորելի մոտ բողոքել է Հայաստանից․ «Հրապարակ»

Լեհաստանի Լոձ քաղաքում, ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում, կայացել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բորելի հանդիպումը։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանմանն ուղղված ջանքերի և այդ հարցում Եվրամիության դերի շուրջ, հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Բայրամովը հերթական առիթն է օգտագործել հայկական կողմին մեղադրանքներ հասցեագրելու համար։

Նա, մասնավորապես, նշել է, թե «Հայաստանը գործընթացի շրջանակներում խոչընդոտներ է ստեղծում, խուսափում է առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններով ստանձնած պարտավորություններից, թյուր տպավորություն է ստեղծում բանակցային գործընթացի մասին»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print