Արմեն Խաչատրյանն անդրադարձել է տրանսպորտային միջոցների պահեստամասերի գողությանը

Վերջին ժամանակաշրջանում պատուհաս է դարձել տրանսպորտային միջոցների պահեստամասերի գողությունը: Այս հանցատեսակը քանակական աճ է ունենում ամեն օր, թեև ոստիկանությունը իր գոծիքակազմով հնարավորինս պայքարում է սրա դեմ: Այդ մասին, այսօր՝ մարտի 4-ին, Ազգային ժողովի իր ելույթի շրջանակում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, հայտնում է news.am—ը:

Ըստ պատգամավորի՝ քանի որ այս հանցատեսակի համար պատժատեսակը շատ ցածր է, և մասնավոր գանգատի գործ է, ապա դեպքերը դատական հեռանկարներ չեն ունենում:

«Նույնիսկ հանցագործություն կատարած անձը գտնվում է քննության փուլում, բայց շարունակում է կատարել նույն հանցագործությունը»,- ասաց նա:

Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ նախագիծ է մշակվում, որով նախատեսվում է փոխել տրանսպորտային միջոցների պահեստամասերի գողության համար նախատեսված պատժատեսակը: Դա հնարավորություն կտա դատաքննչական մարմիններին ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հանցավորության բնույթը և վտանգավորության աստիճանը համապատասխանի իր պատժին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը իր հերթին առաջարկեց, որ բազմաբնակարան շենքերի բակերում տեղադրվեն տեսախցիկներ և համայնքների միջոցով պարտադրել տեսահսկում ապահովել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print