Օրհներգում փոփոխությունների նախագիծն ընդունվեց

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «ՀՀ Օրհներգի մասին» օրենքի նախագիծը։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշեց, որ իրենք չեն մասնակցի քվեարկությանը՝ «հաշվի առնելով ավելի լայն հանրային քննարկման, հետագայում մեր առաջարկությամբ բոլոր խորհրդանիշների վերաբերյալ օրենքներում փոփոխություններ կատարելու հարցը»։

Նախագծին կողմ քվեարկեց 64, դեմ՝ 5 պատգամավոր։

Հիշեցնենք, որ օրենքի փոփոխությամբ առաջարկվում է օրհներգի տեքստը վերադասավորել այնպես, որ ավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով, նաև որոշ փոփոխություններ են առաջարկվում օրհներգի կատարման ժամանակ քառատների հերթականության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print