🎦Հաստատվել է ջերմատնային տնտեսությունների զարգացման ազակցության ծրագիրը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը, որը կիրականացվի 2023-2026 թվականներին և կընդգրկի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը։

Ծրագրի շրջանակում առաջարկվող պայմանները.

յուրաքանչյուր շահառուի ջերմատան կառուցման համար տրամադրել վարկ՝ առավելագույնը 15.0 մլրդ դրամի չափով, հիմնվող ջերմատան առավելագույն մակերեսի սահմանափակում չի նախատեսվում

յուրաքանչյուր շահառուի կողմից կառուցվող յուրաքանչյուր մեկ ամբողջական ջերմատան մակերեսը պետք է կազմի 1 հա և ավելի

տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի`

ա. տրամադրվող վարկի մինչև 3 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 10 տոկոսային կետով,

բ. տրամադրվող վարկի 3 մլրդ դրամից ավել մինչև 9 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 9 տոկոսային կետով,

գ. տրամադրվող վարկի 9 մլրդ դրամից ավել մինչև 15 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 8 տոկոսային կետով.

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print