«Ադրբեջանի կառավարությունը մեզ տեղեկացրել է հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին»,- հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի մասնագետ Օրելի Լաշանսը։
Նա նշել է, որ ներկայումս իշխանությունների հետ կապերը պահպանվում են. «Սա մեր կոնֆիդենցիալ և երկկողմ երկխոսության մի մասն է»։