Ռուսաստանի և Ուկրաինայի համար հաշտության եզրեր գտնելու, տարբեր մակարդակի հանդիպումներ կազմակերպելու պատրաստակամության մասին հայտարարել են բազմաթիվ երկրներ: Թուրքիայի նախագահ Էրդողանը ևս հակամարտության ամբողջ ընթացքում միջնորդ լինելու մասին անընդհատ հայտարարություններ է անում, որոնք, սակայն, ոչ միշտ են ընդունվում: Արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով` Էրդողանն այդպիսով ցանկանում է ընդգծել, որ Թուրքիան ևս հզոր երկիր է, այնինչ դա այդքան էլ այդպես չէ:
