Ընթացիկ տարվա հունվարին ՀՀ-ում շինարարության ծավալը կազմել է 19 մլրդ 253.5 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.6%-ով:
2025թ. հունվարին ՀՀ-ում իրականացված շինարարության ծավալներում տնտեսական գործունեության տեսակներից զգալի մասնաբաժինները պատկանում են անշարժ գույքի հետ կապված գործունեությանը՝ 57.5%, էլեկտրականությանը, գազի, գոլորշու, լավորակ օդի մատակարարմանը՝ 15%, մշակող արդյունաբերությանը՝ 3.6%, կացության և հանրային սննդի կազմակերպմանը՝ 3.1%։
Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ-ում առաջնային դիրք են զբաղեցնում կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող շինարարության ծավալները՝ 11 մլրդ 932.8 մլն դրամ, որոնք աճել են 14.6%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Վիճակագրական կոմիտե