Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումներից հետո ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների քառյակը․
Հարի Քեյն («Բավարիա»)՝ երկու գոլ «Բայերի» դեմ խաղում (3:0),
Ռոդրիգո («Ռեալ Մադրիդ»)՝ մեկ գոլ Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասը (2:1),
Մարտին Էդեգոր («Արսենալ»)՝ երկու գոլ եւ մեկ գոլային փոխանցում հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» դեմ խաղում (7:1),
Ալիսոն Բեքեր («Լիվերպուլ»)՝ 9 սեյվ ՊՍԺ-ի դեմ խաղում (1:0)։
1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները տեղի կունենա մարտի 11-12-ին։