Վարորդը պարեկներին է ներկայացրել ատրճանակ և կռփազենք

Տավուշի մարզի պարեկները մարտի 5-ին Իջևան քաղաքում ծառայություն իրականացնելիս Արցախյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են 21-ամյա երիտասարդի վարած «Օպել» մակնիշի մեքենան։ Ստուգման ընթացքում վարորդը պարեկներին է ներկայացրել ատրճանակ և կռփազենք։

Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փատաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print