Դանիայի PostNord պետական փոստային ծառայությունը 2025 թվականի վերջին կդադարեցնի նամակների առաքումը։
Փոստն իր որոշումը բացատրում է նրանով, որ դանիացիները գրեթե դադարել են նամակներ գրել. դարասկզբից ուղարկվող նամակների թիվը կրճատվել է 90 տոկոսով՝ անցյալ տարի 1,4 մլրդ-ից հասնելով 110 մլն-ի: Երկրում գոյություն ունեցող 1,5 հազար փոստարկղերը կսկսեն ապամոնտաժվել ամռանը։
Հիշեցնենք, որ նամակների առաքումը Դանիայում սկսվել է 1624 թվականին։ 400 տարի՝ մինչև 2023 թվականի ավարտը, Դանիայում գործել է ունիվերսալ փոստային ծառայություն։