Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, խորհրդական Սուրեն Քեսեջյանն ու Կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն այսօր այցելել են (մարզային ենթակայության) Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոն։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզօետի աշխատակազմից։
Տնօրեն Տիգրան Աթայանի հետ քննարկվել են Կապանում կազմակերպվող «Կամերային ներկայացումների փառատոնի» հետ կապված կազմակերպական, իրազեկման, մշակութային մի շարք հարցեր։
Կամերային ներկայացումների՝ հանրապետությունում առաջին անգամ անցկացվելիք փառատոնը նախաձեռնվել է «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակներում՝ Կապանի դրամատիկական թատրոնի 90-ամյակի կապակցությամբ։
Փառատոնի օրերին՝ մարտի 20-26-ը, Կապանում հանդես կգան հանրապետության լավագույն թատերական կոլեկտիվները։ Իսկ Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Սյունիքի մարզկենտրոնում կկազմակերպվի «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը։