Լրատվամիջոցների փոխանցմամբ` ԱՄՆ-ն ձերբակալել է Մոսկվայի մարզի «Կրոկուս» համերգասրահում իրականացված ահաբեկչության կազմակերպիչներից մեկին, հայտնում է Sputnik Արմենիան։
Նշվում է, որ Մոհամմադ Շարիֆուլլան, որը հայտնի է «Ջաֆար» մականունով, ԻՊ-Խորոսան* (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական կազմակերպության անդամ է: Ըստ լրատվամիջոցների, նա ԿՀՎ-ի հարցմամբ ձերբակալվել է Պակիստանում և արտահանձնվել ԱՄՆ: Հարցաքննության ժամանակ Շարիֆուլլան ընդունել է մեղքը և հայտարարել, որ ճանաչել է Ռուսաստանում ձերբակալված չորս ահաբեկիչներից երկուսին: Նրան սպառնում է ցմահ ազատազրկում։
Մոսկվայի մարզի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ի երեկոյան։ 4 հանցագործները գնդակահարել են համերգ եկած հանդիսատեսին, այնուհետև հրկիզել համերգասրահը։ Ահաբեկչության զոհ է դարձել 145 մարդ։ Տուժող է ճանաչվել ավելի քան 1700 մարդ։ Ահաբեկչության կապակցությամբ հարուցված քրեական գործով ձերբակալվել է 12 մարդ. կատարողներին հաջողվել է ձերբակալել «տաք հետքերով», այնուհետև բացահայտվել են նրանց հանցակիցները: