Կասկածյալ կնոջ կրծկալի միջից հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց

Մարտի 6-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները, համագործակցելով ՀՀ ՊԵԿ ծառայողների հետ, համատեղ Բաղրամյան պողոտայից ապօրինի թմրանյութ ձեռք բերելու պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 33-ամյա Արմենուհի Հ.-ին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վերջինս եղել է «Honda» մակնիշի ավտոմեքենայով։

Արդեն տեղում կասկածյալը ենթարկվել է անձնական խուզարկության և կրծքկալի միջից հայտնաբերվել է փաթեթ՝ կպչուն ժապավենով փաթեթավորված սպիտակ բյուրեղանման զանգված, որը նման է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի, որը կազմել է մոտ 125 գրամ։

Կայքի տեղեկություններով, դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print