Հռոմի պապի առողջական վիճակը այլեւս վտանգ չի ներկայացնում

Հռոմի Ֆրանցիսկոս պապի առողջական վիճակը, բժիշկների գնահատմամբ, այլևս վտանգ չի ներկայացնում նրա կյանքի համար: Այս մասին հաղորդում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

Նախորդ օրերին արձանագրված բարելավումներն էլ ավելի նկատելի են դարձել, ինչը հաստատում են արյան անալիզները և հիվանդի օրգանիզմի լավ արձագանքը դեղորայքային բուժմանը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Քահանայապետը հիվանդանոցում կմնա ևս մի քանի օր։

Հունվարին Ֆրանցիսկոս պապը հիվանդացել էր բրոնխիտով. փետրվարի 14-ին նրան տեղափոխել են Հռոմի «Gemelli» կլինիկա, քանի որ հիվանդությունը քրոնիկ էր դարձել։ Ռենտգենից և լաբորատոր հետազոտություններից հետո քահանայապետի մոտ հայտնաբերվել էր նաև երկկողմանի թոքաբորբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print