Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնում ձնահյուսի հետևանքով տուժածների մասին

Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով տուժել է 8 անձ: Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատախմբերի ուղեկցությամբ տուժածները հոսպիտալացվել են, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

«Բժիշկների կողմից նախնական ախտորոշվել է պոլիտրավմաներ (միջին և թեթև)»,-ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հայնել էինք, որ մարտի 11-ին՝ ժամը 15:26-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։

Ձնահյուսի հետևանքով անհետ կորած անձի որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է երկու ուղղաթիռ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print