Այսօր՝ մարտի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Կապան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են «BMW X5», «Touareg», «Mercedes», «Kia», «Chevrolet», «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «BMW X5»-ի վարորդը, ով Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Հ.-ն է, տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիենրը, ովքեր այնուհետև ահազանգել են «Կապան» բժշկական կենտրոն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ «BMW X5»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, իսկ երբ բախվել է ավտոմեքենաներին, մնացած տրանսպորտային միջոցները եղել են կայանված:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։