Բացահայտվել են ապօրինի ծառահատման դեպքեր

Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում, մարտի 11-ին՝ ժամը 15:35-ի սահմաններում, ծառայություն իրականացնելիս, Դիլիջանի համայնքային ոստիկանները նկատել են փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա, որը կանգնեցրել են Հովք գյուղի տներից մեկի հարակից տարածքում: Այստեղ ոստիկանները նկատել են նաև կայանված «ԳԱԶել»` նույնպես բարձված ավելի քան 2 խմ փայտանյութով, որի մոտ գետնին թափված էր ևս մոտ 4 խմ:

«ՈՒԱԶ»-ի 20-ամյա վարորդն իրավապահներին հայտնել է, որ մեքենայում առկա և գետնին թափված փայտանյութն իրենն է, ձեռք է բերել Հովքի տարածքով անցնող երկաթգծի մոտ` անհայտ անձից և չունի համապատասխան փաստաթուղթ։

«ԳԱԶելի» 47-ամյա վարորդը ներկայացրել է փաստաթուղթ, որ թափքում առկա փայտանյութն իրենն է։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print