Մբապեն հնարավոր է բաց թողնի «Ատլետիկոյի» հետ պատասխան հանդիպումը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկոյի» հետ պատասխան հանդիպումը: 26-ամյա ֆուտբոլիստին առաջիկա խաղին մասնակցելուն կարող է խանգարել կոճի վնասվածքը, որը նա ստացել էր Իսպանիայի առաջնության Ռայո Վալեկանոյի հետ խաղում (2:1):

Ֆուտբոլիստի առողջական վիճակի մասին մանրամասն տեղեկություններ դեռ չկան, սակայն, ինչպես հաղորդում է As-ը, վնասվածքի պատճառով նա բաց է թողել երեկ կայացած մարզման մի մասը մադրիդյան դերբիին նախապատրաստվելու շրջանակներում:

«Ատլետիկոյի» հետ հանդիպմանը ֆրանսիացու մասնակցության հնարավորության վերաբերյալ որոշումը կկայացվի լրացուցիչ բժշկական հետազոտությունից հետո, որը նա պետք է անցնի այսօր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print