Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել 10 զոհի ոսկրեր

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհի ոսկրեր և 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրեր, տեղեկացնում է ՀՀ ազգային անվտանության ծառայությունը։

«Այսպիսով, 2020 թ-ի նոյեմբերի 9-ից  մինչև այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմի 140 զոհերի ոսկրեր և 5 քարտեզներ»,-նշվում է հաղորդագրությունում։

ԱԱԾ-ի փոխանցմամբ ոսկրերն ու քարտեզները փոխանցվել են դեկտեմբերի 1-ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print