Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայի հետ 30 օրով զինադադար կնքել՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա հավելել է՝ ռազմական գործողությունների դադարեցումը պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության և ճգնաժամի բուն պատճառի վերացմանը:
Պուտինը նշել է, որ Մոսկվային անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ 30-օրյա հրադադարի ընթացքում Ուկրաինան չպետք է զենք ստանա և մոբիլիզացիա անցկացնի:
Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը ուշադրություն դարձնելու համար: